Իրակլի Կոբախիձե - Հայաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել ենք պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հարցեր, մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխությունների վերաբերյալ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X սոցիալական ցանցում արձագանքում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ նրանք քննարկել են պաշտպանության ոլորտում Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության խորացման հարցը։
«Ես հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Մենք քննարկել ենք պաշտպանության ոլորտում Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության խորացման հարցը և մտքեր փոխանակել տարածաշրջանային անվտանգության միջավայրի փոփոխությունների վերաբերյալ», – նշել է վարչապետը։