Իրակլի Կոբախիձե. Հավատում եմ Վրաստանը կարող է հատուկ ներդրում ունենալ Եվրոպայի բազմազանության հետագա հարստացման և Եվրոպայի զարգացման գործում
Իրակլի Կոբախիձե. Հավատում եմ Վրաստանը կարող է հատուկ ներդրում ունենալ Եվրոպայի բազմազանության հետագա հարստացման և Եվրոպայի զարգացման գործում

 

«Հավատում եմ , որ Վրաստանը կարող է իր արժանի ներդրումն ունենալ Եվրամիության վերածննդի և զարգացման գործում»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոպայի օրվան նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը փոքր երկիր է՝ հին մշակույթով և ավանդույթներով, իսկ բազմազանությունը Եվրոպայի արժեքներից մեկն է։

«Հավատում եմ, որ Վրաստանը կարող է հատուկ ներդրում ունենալ Եվրոպայի բազմազանության հետագա հարստացման, Եվրոպայի զարգացման գործում։ Իհարկե, ամեն ինչ արվում է, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։

Այսօր Վրաստանը առաջադեմ, առաջատար է թեկնածու երկրների շարքում բոլոր առումներով՝ լինի դա ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, թե տնտեսական զարգացման տեմպեր։ Գլխավորն այն է, որ մենք պահպանենք այս դինամիկան, և այս դեպքում, վստահ եմ, Վրաստանը շատ շուտով կդառնա Եվրամիության անդամ։

Բրյուսելում գտնվելու ընթացքում ես հավակնոտ հայտարարություն արեցի այն մասին, որ մինչև 2030 թվականը, եթե թեկնածու երկրներից որևէ մեկը պատրաստ լինի անդամակցել Եվրամիությանը, դա կլինի Վրաստանը։ Շնորհավորում եմ այսօր: Շատ շնորհակալ եմ ուշադրության համար»,- ասել է վարչապետը։