Իրակլի Կոբախիձե. Հասարակությունը լիովին հասկացավ ընտրությունների կարևորությունը, աջակցեց երկրի խաղաղ զարգացմանը, ինչի համար ևս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնենք
Սկզբունքային, վճռական, հանրաքվեին հավասար ընտրություններ էին, որտեղ որոշվում էր պատերազմի ու խաղաղության ճակատագիրը։ Այս ուղերձը հավուր պատշաճի ընկալեց վրաց հասարակության կողմից,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքի «Հրատապ թեմա՝ Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով, հասարակությունը աջակցել է Վրաստանի երկարաժամկետ կայուն և խաղաղ զարգացմանը։
«Եվս մեկ անգամ կարող ենք կրկնել, որ դա սկզբունքային, վճռական ընտրություններ էր, հանրաքվեին համարժեք ընտրություն, որտեղ, ըստ էության, որոշվեց պատերազմի ու խաղաղության ճակատագիրը։ Այս ուղերձը հավուր պատշաճի ընկալվեց վրաց հասարակության կողմից, և դրա հետ է կապված բարձր մասնակցությունը, աննախադեպ բարձր մասնակցությունը, որն արձանագրվել է ընտրություններին։ Այս աննախադեպ ակտիվությամբ, փաստորեն, պարզ դարձավ, որ հասարակությունը լիովին ըմբռնեց այս ընտրությունների առանձնահատուկ ու արտառոց կարևորությունը, սատարեց մեր ուղուն, իշխող թիմին՝ «Վրացական երազանքին» և, աջակցեց երկարաժամկետ կայուն, խաղաղ զարգացմանը։ Դրա համար մենք եւս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնենք վրաց հասարակությանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։