Իրակլի Կոբախիձե. Գվարամիան շարունակում է բևեռացում հրահրել, ինչի նպատակն էր նրա ազատ արձակումը, թեև նա մեծ ռեսուրսներ չունի, նա հերթական պրիգոժինիստ է
Իրակլի Կոբախիձե. Գվարամիան շարունակում է բևեռացում հրահրել, ինչի նպատակն էր նրա ազատ արձակումը, թեև նա մեծ ռեսուրսներ չունի, նա հերթական պրիգոժինիստ է

Գվարամիան ազատ է արձակվել բևեռացման համար: Նա, ով Սալոմե Զուրաբիշվիլիին թելադրում էր, որ նա պետք է ներում շնորհի Գվարամիային, մղում էր միակ նպատակ՝ բևեռացում,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, Նիկա Գվարամիան շարունակում է բեւեռացում հրահրել։

«Մենք գիտենք, որ Գվարամիան եղել է մեր քաղաքական համակարգի բևեռացնողներից մեկը, ով այս տարիների ընթացքում բևեռացում է բորբոքել։ Ուստի, իհարկե, Գվարամիային ներում շնորհելու միակ նպատակը բևեռացում հրահրելն էր, և Գվարամիան երեկ իր հարցազրույցում դա հաստատեց։ Նա շարունակում է բևեռացում հրահրել, ինչը, բնականաբար, նրա ազատ արձակման նպատակն էր, թեև Գվարամիան մեծ ռեսուրսներ չունի։ Նա հերթական պրիգոժինիստ է։ Նրա ռեսուրսները քաղաքականության մեջ զրոյական են»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։