Իրակլի Կոբախիձե. Գործընկերների հետ վերջին հանդիպումներից հետո տպավորություն է ստեղծվել, որ օրենքի նորմերի վերաբերյալ քննարկման պատրաստակամություն կա
Իրակլի Կոբախիձե. Գործընկերների հետ վերջին հանդիպումներից հետո տպավորություն է ստեղծվել, որ օրենքի նորմերի վերաբերյալ քննարկման պատրաստակամություն կա

«Գործընկերների հետ վերջին հանդիպումներից հետո ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ օրենքի նորմերի վերաբերյալ քննարկման պատրաստակամություն կա»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկություն» օրինագծին անդրադառնալիս:

Նրա խոսքով, այժմ պատրաստակամություն կա, որ գործընկերները կառուցողական մոտեցում կցուցաբերեն և քննարկման մեջ կմտնեն օրենքի նախագծի վերաբերյալ։

«Ես դրական փոփոխություններ եմ տեսնում։ Դրանց թվում վերջին հանդիպումներից հետո տպավորություն է ստեղծվել, որ օրենքի նորմերի վերաբերյալ քննարկման պատրաստակամություն կա։ Ես մեր գործընկերներին բացատրեցի, որ դիրքորոշումները կարող են հաշտվել վետոյի ընթացակարգի շրջանակներում։ Գիտենք, որ ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, երբեմն նման վետոյի օրինագծեր չի գրում, կամ ՀԿ-ներն են գրում, կամ դրսից են գրում։ Հետևաբար, հնարավոր է կրկին օգտագործել այս լծակը։ Հնարավոր է օգտագործել վետոյի ընթացակարգը՝ այս օրինագծի վերաբերյալ դիրքորոշումների համադրման համար։ Այստեղ արդեն մեր գործընկերները ստիպված կլինեն կոնկրետ դիտողություններ ներկայացնել և արտացոլել նախագահի վետոն։ Երբ վետոն մտնում է խորհրդարան, այն պետք է ձևակերպվի կոնկրետ օրինագծի տեսքով։ Արդեն կա պարտադրանք՝ ձեզ ինչ-որ կոնկրետ բան առաջարկելու։ Մինչ այդ մենք պատրաստ ենք հաշտեցման ու քննարկման։ Մեր կողմից բացարձակ բացություն և պատրաստակամություն կա։ Վերջին միտումները լավ են, մենք տեսնում ենք կառուցողականության տարրեր։ Նախկինում ընդամենը ընդհանուր հայտարարություն կար այն մասին, որ օրենքը պիտանի չէ, ինչո՞ւ է այն հարմար չի եղել՝ կոնկրետություն չկար, հիմա պատրաստակամություն կա կառուցողական մոտեցում ցուցաբերել և մտնել քննարկման կոնկրետ օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը մենք միայն ողջունում ենք»,- ասել է Կոբախիձեն։