Իրակլի Կոբախիձե. Գործազրկությունը պատմական նվազագույնի է, Վրաստանն առանձնանում է տնտեսական աճով ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական երկրների շարքում
Իրակլի Կոբախիձե. Գործազրկությունը պատմական նվազագույնի է, Վրաստանն առանձնանում է տնտեսական աճով ոչ միայն տարածաշրջանում, այլև եվրոպական երկրների շարքում

«Վրաստանն առանձնանում է տնտեսական աճով: Ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ եվրոպական երկրների շարքում Վրաստանը թիվ մեկն է տնտեսական աճի ցուցանիշներով»,- այսօր կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, օրեր առաջ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է զբաղվածության և համապատասխանաբար, գործազրկության տվյալները։

«Ինչպես գիտեք, երկրորդ եռամսյակի տվյալներով՝ գործազրկությունը պատմական նվազագույնի է՝ 13,7 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16,7 տոկոսի դիմաց, ինչը նշանակում է, որ գործազրկության մակարդակը նվազել է 3 տոկոսային կետով։ որը մեզ համար առանձնահատուկ առաջնահերթություն է։ Վարձու աշխատողների թիվն ավելացել է 19100 մարդով, ինքնազբաղվածներինը՝ 41300 մարդով։ Մեկ տարվա ընթացքում ստեղծվել է 60 հազար նոր աշխատատեղ, ինչը բարձր տնտեսական աճի արդյունք է։ Ինչպես գիտեք, Վրաստանն առանձնանում է իր տնտեսական աճով, ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ եվրոպական երկրների շարքում, Վրաստանը առաջին տեղում է տնտեսական աճի ցուցանիշներով՝ արդեն չորրորդ տարին։ Նախորդ երեք տարիների ընթացքում մենք ունեցել ենք միջինը 9,7 տոկոս տնտեսական աճ, այս տարի մենք պահպանում ենք 9 տոկոսը, և կարծում ենք, որ տարեվերջին կունենանք շատ լավ տնտեսական աճ։ Իհարկե, տնտեսական աճն այն հիմնական գործոնն է, որը թույլ է տալիս նվազեցնել գործազրկությունը, իսկ զբաղվածությունն աճել։ Նաև բոլորդ գիտեք, որ ավելի շատ աշխատակիցներ նշանակում են բյուջեում ներառված ավելի շատ հարկեր, ինչը թույլ կտա կառավարությանը իրականացնել ավելի շատ նախագծեր, ընդլայնել առկա ծրագրերը, և դա ապագայում կմնա մեր հիմնական առաջնահերթությունը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։