Խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն Մառնեուլիում զարգացած իրադարձություններն անվանել է նպատակաուղղված:
Կոբախիձեի խոսքով, Մառնեուլիում «Ազգային շարժման» երկու մասնաճյուղերի ներկայացուցիչներն անցկացնում են համատեղ բողոքի ցույց:
«Մառնեուլիում «Ազգային շարժման» երկու մասնաճյուղերի ներկայացուցիչներն անցկացնում են համատեղ բողոքի ցույց, սա նպատակաուղղված ծանր գործողություն է, հանցանք է և իհարկե, պետք է նախագուշացնենք, որ կրակի հետ են խաղում:
Պարոն Գիգա Բոկերիան խոստովանեց,ո ր Մառնեուլիի բողոքի ցույցն իրենց կազմակերպածն է, սակայն նրա խոստովանելու կարիքը չկար, քանի որ պարոն Իմամկուլիևը և պարոն Սուլեյմանովն ակտիվ մասնակցում էին ցույցին, որպես առաջնորդներ: Մեկ անգամ ևս կոչ եմ անում նրանց, չխաղան կրակի հետ և կոչեր անելու փոխարեն, վերցնեն հեռախոսը, զանգահարեն Իմամկուլիևին և Սուլեյմանովին և խորհուրդ տան, այն մարդկանց վերադարձնել տուն, որոնց իրենք տանից դուրս են բերել ցույցի համար: Սա կլիներ նրանց կողմից ճիշտ քայլ»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն: