Իրակլի Կոբախիձե. Ընտրական գործընթացը կանցկացվի խաղաղ, և հենց այս խաղաղ ընտրությունների հիման վրա է, որ «Վրացական երազանք»-ը համոզիչ հաղթանակ կտանի
Շատ լավ է, որ մենք ունենք խաղաղ միջավայր, ընտրական գործընթացը կանցկացվի խաղաղ,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կոբախիձեի խոսքով՝ հենց այս խաղաղ ընտրությունների հիման վրա է, որ «Վրացական երազանք»-ը համոզիչ հաղթանակ կտանի։
«Շատ լավ է, որ մենք ունենք խաղաղ միջավայր, ընտրական գործընթացը կանցկացվի խաղաղ։ Վերջին հաշվով, հենց այս խաղաղ ընտրությունների հիման վրա է, որ «Վրացական երազանք»-ը համոզիչ հաղթանակ կտանի։ Սա կլինի այն արդյունքը, որը Վրաստանում բոլորը կտեսնեն ժամը 20:00-ից հետո», – ասել է վարչապետը։