Իրակլի Կոբախիձե. Ընդդիմությունը բացահայտ համագործակցում է արտասահմանյան կառույցների հետ՝ վնասելու սեփական պետության շահերին, սա ոչ այլ ինչ է, քան սեփական երկրի դավաճանություն
Ընդդիմությունը բացահայտ համագործակցում է արտասահմանյան կառույցների հետ՝ սեփական պետության շահերին վնասելու համար, Թուրքմենստանում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ սա ոչ այլ ինչ է, քան սեփական երկրի հանդեպ դավաճանություն.
«Սա Սերգո Օրջոնիկիձեի գիծն է: Նման գործողությունները, հավանաբար, մտնում են Քրեական օրենսգրքի նորմերի տակ, թեև սա ոչ թե իմ որոշելիքն է, այլ պատկան գերատեսչություններին, բայց օրվա պես պարզ է, թե ինչ են անում այդ մարդիկ։ Նրանք բացահայտ համագործակցում են օտար կառույցների հետ՝ սեփական պետության շահերը վնասելու համար։ Սա ոչ այլ ինչ է, քան սեփական երկրին դավաճանություն, սակայն սա իմ քաղաքական գնահատականն է։ Իրավական գնահատականները պետք է տան համապատասխան գերատեսչությունները»,- ասաց վարչապետը։