Իրակլի Կոբախիձե - Ընդդիմության առնվազն 50 պատգամավոր պետք է մտնի խորհրդարան, ստեղծի քննիչ հանձնաժողով, մեզ հետ միասին ծանոթանա Իսանի հանձնաժողովի նախագահի մահվան և Դավիթ Գարեջիի գործերին

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն ընդդիմադիր կուսակցություններին կոչ է անում, մտնել խորհրդարան և աղմկահարույց գործերով ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով:

Ինչպես այսօրվա մամլո ասուլիսին հայտարարել է Կոբախիձեն, եթե ընդդիմությունից 60 պատգամավոր մտներ խորհրդարան, նրանք կարող էին ցանկացած հարցով ստեղծել քննաչական ժամանակավոր հանձնաժողով:

«Նոր կանոնակարգով, առանց մեր որոշման, 50 պատգամավոր կարող է ստեղծել քննչական հանձնաժողով: Նրանք կարող էին դա անել: Ընդդիմությունից առնվազն 50 պատգամավոր թող մտնի խորհրդարան, ստեղծի քննչական հանձնաժողով և մեզ հետ միասին ծանոթանա Դավիթ Գարեջիի գործին, ինչպես նաև Իսանիի հանձնաժողովի նախագահի մահվան գործին: Նրանք դա չեն ցանկանում»,- հայտարարել է Կոբախիձեն: