Իրակլի Կոբախիձե - Ընդդիմախոսները դժգոհ էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականից, նրանք դեմ էին հիմնական դիտորդական առաքելությանը, քանի որ իրենց դուր չէր գալիս ամփոփ զեկույցը
Մեր ընդդիմախոսները դժգոհ մնացին ընտրությունների հետ կապված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականից, կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ հակառակորդներն ուղղակիորեն դեմ են արտահայտվել հիմնական դիտորդական առաքելությանը, քանի որ իրենց դուր չի եկել ամփոփ զեկույցը։
«Ընտրական գործընթացում միջազգային դիտորդների դերը շատ կարեւոր էր։ Հատկապես պետք է շնորհակալություն հայտնել բոլոր միջազգային դիտորդներին, ովքեր հետեւել են ընտրությունների ընթացքին։ Հատկապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, որն առանձնահատուկ դեր ուներ դիտորդական գործընթացում։ Հիմնական առաքելությունը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն էր։ Մենք տեսանք, որ մեր ընդդիմախոսները դժգոհ մնացին ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված գնահատականից։ Հաճախ մեր ընդդիմախոսներից հայտարարություններ ենք լսում, որ եթե խոսքը եվրոպացի գործընկերների մասին է, այնտեղ անգամ քննադատություն չի թույլատրվում։ Այս դեպքում մեր ընդդիմախոսները դուրս եկան և ուղղակիորեն դեմ արտահայտվեցին դիտարկման հիմնական առաքելությանը` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությանը, քանի որ իրենց դուր չեկավ ամփոփ զեկույցը։ Ես նկատեցի, որ ընդդիմադիր ալիքները կեսից կտրեցին համապատասխան ասուլիսը, այնքան դժգոհ էին ընտրությունների վերաբերյալ դրական գնահատականից»,- ասել է վարչապետը։