Իրակլի Կոբախիձե. Չինաստանը հաստատապես ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սա Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն է
Իրակլի Կոբախիձե. Չինաստանը հաստատապես ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սա Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն է

Չինաստանը վճռականորեն ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սա Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն է»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Լրագրողի այն հարցին, թե ինչու Չինաստանը չաջակցեց ՄԱԿ-ի բանաձեւին, վարչապետն ասաց, որ ՄԱԿ-ի բանաձեւը չի առնչվում ինքնիշխանության եւ օկուպացված տարածքների ճանաչմանը։

«Չինաստանը հաստատապես ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սա Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն է, Չինաստանը ճանաչում է Վրաստանը: Հնարավոր է՝ դա ձեզ դուր չգա, բայց Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Չինաստանը ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հասկանում եմ, որ դուք նեղված եք, բայց Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Չինաստանը ճանաչում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- «Տվ Պիրվելի»-ի լրագրողին դիմել է վարչապետը։