Իրակլի Կոբախիձե. Չգիտեմ, Նիկա Մելիայի հայտարարությունը տեսիլք անվանենք, երազ, թե ինչ, եթե նա տեղեկություն ունի, թող գնա և զեկուցի համապատասխան մարմիններին
Իրակլի Կոբախիձե. Չգիտեմ, Նիկա Մելիայի հայտարարությունը տեսիլք անվանենք, երազ, թե ինչ, եթե նա տեղեկություն ունի, թող գնա և զեկուցի համապատասխան մարմիններին

Չգիտեմ, Նիկա Մելիայի հայտարարությունը տեսիլք անվանենք, երազ թե ինչ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Նիկա Մելիայի հայտարարությունը, որտեղ Մելիան ասում էր, որ նախատեսվում է Միխեիլ Սաակաշվիլիին բանտից բանտ տեղափոխել, հոսպիտալից բանտ, իսկ այդ գործընթացին ներգրավված են Ռուսասանի Հատուկ ծառայությունները:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, այս հարցով լուրջ մեկնաբանություն անելն անհնար է։

«Չգիտեմ, Նիկա Մելիայի հայտարարությունը տեսիլք անվանենք, երազ թե ինչ։ Սրա վերաբերյալ լուրջ մեկնաբանություն անելն անհնար է։ Ինչի՞ մասին է խոսքը: Նա տեղեկություն ունի, չէ՞: Գնա եւ զեկուցի համապատասխան մարմիններին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։