Իրակլի Կոբախիձե. Ցավակցում եմ Սագարեջոյի ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին, խոնարհվում եմ հերոսաբար զոհված ոստիկանի առաջ
Իրակլի Կոբախիձե. Ցավակցում եմ Սագարեջոյի ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին, խոնարհվում եմ հերոսաբար զոհված ոստիկանի առաջ

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն իր ցավակցությունն է հայտնում Սագարեջոյի ողբերգության ժամանակ զոհվածների ընտանիքներին, ընկերներին և հարազատներին։

Ինչպես գրում է Կոբախիձեն ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, նա խոնարհվում է հերոսաբար սպանված ոստիկանի առաջ։

«Ցավակցում եմ Սագարեջոյի ողբերգության ժամանակ զոհված մարդկանց ընտանիքներին, ընկերներին ու հարազատներին։ Ես խոնարհվում եմ հերոսաբար զոհված ոստիկան Օթար Ղվինաշվիլիի առաջ»,- գրում է Իրակլի Կոբախիձեն։

Սագարեջոյում անհայտ անձը ուշ գիշերին կրակ է բացել շենքերից մեկից։

Վերջին տվյալներով՝ կրակոցների հետեւանքով զոհվել է հինգ, վիրավորվել՝ հինգ մարդ։ Ըստ ՆԳՆ-ի՝ դեպքի վայր ժամանելուն պես մեղադրյալը ինքնասպանություն է գործել: