Իրակլի Կոբախիձե. Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությամբ չի զբաղվում՝ ի տարբերություն Կեզերաշվիլիի և Խազարաձեի, հետևաբար այդ մարդիկ օլիգարխներ են
Իրակլի Կոբախիձե. Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությամբ չի զբաղվում՝ ի տարբերություն Կեզերաշվիլիի և Խազարաձեի, հետևաբար այդ մարդիկ օլիգարխներ են

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, ի տարբերություն Դավիթ Կեզերաշվիլիի, Մամուկա Խազարաձիի և այլ մարդկանց, Բիձինա Իվանիշվիլին ներգրավված չէ քաղաքական գործընթացներում։

Կոբախիձեի խոսքով՝ այդ մարդիկ օլիգարխներ են, ոչ թե Բիձինա Իվանիշվիլին։

«Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությամբ չի զբաղվում։ Բիձինա Իվանիշվիլին քաղաքականությունից դուրս է, քաղաքական գործընթացների մեջ չի մտնում՝ ի տարբերություն նույն Կեզերաշվիլիի, Խազարաձեի և մյուսների, ովքեր բացահայտորեն ներգրավված են քաղաքական գործընթացներում։ Ուստի այդ մարդիկ օլիգարխներ են»,- լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն։