Իրակլի Կոբախիձե. Բելառուսի պատվիրակության այցը օկուպացված Աբխազիա մտահոգիչ է, սակայն մեզ անհրաժեշտ է պրագմատիկ քայլեր ձեռնարկել չճանաչման հաջող քաղաքականությունը շարունակելու համար
Իրակլի Կոբախիձե. Բելառուսի պատվիրակության այցը օկուպացված Աբխազիա մտահոգիչ է, սակայն մեզ անհրաժեշտ է պրագմատիկ քայլեր ձեռնարկել չճանաչման հաջող քաղաքականությունը շարունակելու համար

Այցը մտահոգիչ է, սակայն մենք պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկենք չճանաչման հաջող քաղաքականությունը շարունակելու համար,- հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն՝ կապված բելառուսական պատվիրակության՝ օկուպացված Աբխազիա ժամանելու հետ։

Նրա խոսքով՝ ցանկացած նման «այցելություն» մտահոգիչ է:

«Մենք ունենք շատ հստակ նպատակ ու խնդիր, այն է՝ պահպանել չճանաչման հաջող քաղաքականությունը։ Ուստի ցանկացած արձագանք կիրականացվի հենց այս նպատակի համատեքստում։ Այցը մտահոգիչ է, բայց մենք պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկենք չճանաչման հաջող քաղաքականությունը շարունակելու համար»,- ասել է Կոբախիձեն։

Բելառուսի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատվիրակությունը ժամանել է օկուպացված Աբխազիա։ Տեղեկությունը տարածել են բելառուսական լրատվամիջոցները։