Իրակլի Կոբախիձե – BBC-ն համարվում էր ամենահեղինակավոր հեռարձակողներից մեկը, սակայն վերջին տարիներին իրավիճակը արմատապես փոխվել է, «Խորը պետությունը» կարևոր դեր է խաղացել Եվրոպայի անկման գործում

21:10, 06.12.2025

Մի ժամանակ BBC-ն համարվում էր ամենահեղինակավոր հեռարձակողներից մեկը, սակայն վերջին տարիներին այս իրավիճակը արմատապես փոխվել է: Այս առումով, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի և մեր վերաբերմունքը բացարձակապես համընկնում է,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի հայտարարության վերաբերյալ հարցին։

Կոբախիձեի խոսքով, իրականում Վրաստանի կառավարությունը նույնպես խոսում է այն խնդիրների մասին, որոնք ստեղծվել են եվրոպական լրատվամիջոցներում, մասնավորապես՝ BBC-ում։

«Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խորը պետությանը», իրականում դրանք ոչ ֆորմալ ուժեր են, որոնք ազդում են եվրոպական քաղաքականության վրա: Իհարկե, նրանք կարևոր դեր են խաղացել Եվրոպայի անկման գործում, և այստեղ նույնպես մեր վերաբերմունքը բացարձակապես համընկնում է», – ասաց Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ