Իրակլի Կոբախիձե. Բագեբիի և համալսարանի փողոցները միացնող նոր կամուրջը կնպաստի քաղաքի հետագա զարգացմանը
Բագեբիի և համալսարանի փողոցները միացնող նոր կամուրջը կնպաստի քաղաքի հետագա զարգացմանը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բագեբիի և համալսարանի փողոցները միացնող նոր կամրջի բացման միջոցառմանը։
Վարչապետի խոսքով՝ նախագիծն իրականացվում է առանձնահատուկ ճաշակով։
«Շնորհավորում եմ այս արտասովոր օրվա՝ այս արտասովոր նախագծի՝ Բագեբիի ավտոմուրջի բացման կապակցությամբ։ Ես հիշում եմ այս տարածքը մի քանի տարի առաջ, երբ մեր քաղաքում ամբողջովին չմշակված, գորշ տարածություն էր։ Առաջին ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումից հետո քաղաքի այս տարածքն ամբողջությամբ փոխեց իր տեսքը, մշակվեց ողջ շրջակա տարածքը։ Սա շատ կարևոր է մեր քաղաքի համար և այս նախագիծը կնպաստի քաղաքի հետագա զարգացմանը։ Ցանկանում եմ շնորհավորել թբիլիսցիներին այս օրվա կապակցությամբ, բոլոր նրանց, ովքեր ուրախ են մեր մայրաքաղաքի զարգացմամբ։ Ուզում եմ նշել, որ ինչպես միշտ այս նախագիծն իրականացվել է առանձնահատուկ ճաշակով, և հատուկ շնորհակալություն ենք հայտնում քաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեին և քաղաքապետարանի ողջ անձնակազմին։ Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր մարդու, ով ներգրավված է այս արտասովոր նախագծում՝ դժվար, բայց շատ հետաքրքիր նախագծում։ Ցանկանում եմ բոլորիդ հաջողություն մաղթել և ևս մեկ անգամ շնորհավորել այս արտասովոր նախագծի այսօրվա ավարտի կապակցությամբ»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։