Իրակլի Կոբախիձե. «Ազգային շարժումն» անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Եվրամիության և եվրոպական կառույցների նկատմամբ
Իրակլի Կոբախիձե. «Ազգային շարժումն» անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Եվրամիության և եվրոպական կառույցների նկատմամբ

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, «Ազգային շարժումը» անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց եվրոպական կառույցների նկատմամբ՝ չստորագրելով Շառլ Միշելի փաստաթուղթը:

«Ազգային շարժումը» անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Եվրամիության և եվրոպական կառույցների նկատմամբ: Սա բացարձակապես անընդունելի է: Հիշում եք, որ Շառլ Միշելը ժամանեց Թբիլիսի, և նույնիսկ այդ ժամանակ նրանք չստորագրեցին փաստաթուղթը, չգնացին հանդիպմանը, ինչը ցույց է տալիս նրանց ընդհանուր վերաբերմունքը արևմտյան ինստիտուտների, Եվրամիության նկատմամբ: Այս անհարգալից վերաբերմունքն անընդունելի է և պատշաճ արձագանքի կարիք ունի ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ մեր կողմից: Մենք պետք է մեր երկրում պաշտպանենք արևմտյան ինստիտուտների հեղինակությունը, ինչը նաև մեր պարտականությունն է, և մենք դա կանենք», – ասաց Կոբախիձեն: