Իրակլի Կոբախիձե. «Ազգային շարժումը», Վաշաձեն, «Լելոն» բացարձակապես նույնն են, ստեղծել են ինչ-որ տեխնիկական աշխատանքային խմբեր, ամեն կերպ գործընթացը տանում են դեպի բևեռացում, թեև չեն կարողանալու
Իրակլի Կոբախիձե. «Ազգային շարժումը», Վաշաձեն, «Լելոն» բացարձակապես նույնն են, ստեղծել են ինչ-որ տեխնիկական աշխատանքային խմբեր, ամեն կերպ գործընթացը տանում են դեպի բևեռացում, թեև չեն կարողանալու

«Ազգային շարժումը», Վաշաձեն, «Լելոն» բացարձակապես նույնն են, նրանք համատեղ սաբոտաժ են անում, որը կապված է Վրաստանի կողմից թեկնածուի կարգավիճակի ընդունման հետ,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ Կոբախիձեի, այլընտրանքային աշխատանքային խմբում ընդդիմադիրները միակ նպատակն ունեն, որ Վրաստանը չստանա թեկնածուի կարգավիճակ։

«Սա նրանց միակ խնդիրն է։ Հենց դրա համար է, որ նրանք հայտարարում են առաջին կետի խախտմանն ուղղված նման քայլերի մասին, և մյուս 11 կետերի կատարմանը նույնպես չեն մասնակցում։ Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նրանք չեն ցանկանում, որ Վրաստանը ստանա թեկնածուի կարգավիճակ, ուստի ստեղծեցին ինչ-որ տեխնիկական խորհրդարան, տեխնիկական հանձնաժողովներ, տեխնիկական աշխատանքային խմբեր։ Սրանք ծիծաղելի լինելուց զատ, իհարկե, սահմանադրական ինստիտուտների դեմ ուղղված քայլեր են։ Շատ պարզ է, ցույց են տալիս, որ ամեն կերպ սաբոտաժի են ուղղված։ Նրանք ամեն կերպ տանում են գործընթացը դեպի բևեռացում, թեև դա նրանց չի հաջողվի, բնականաբար», – ասել է Իրակլի Կոբախիձեն։