Իրակլի Կոբախիձե. Ազգային շահերի իրականացումը, արտաքին դիրքերի ամրապնդումը կախված են տնտեսական զարգացման մակարդակից, տնտեսական աճին կշարունակեն հատուկ նշանակություն տալ ապագայում
Իրակլի Կոբախիձե. Ազգային շահերի իրականացումը, արտաքին դիրքերի ամրապնդումը կախված են տնտեսական զարգացման մակարդակից, տնտեսական աճին կշարունակեն հատուկ նշանակություն տալ ապագայում

Ամեն ինչ կախված է տնտեսական զարգացման մակարդակից, այդ թվում՝ երկրի ներսում մեր ազգային շահերի իրականացումը, արտաքին քաղաքականության դիրքերի ամրապնդումը։ Հետևաբար, ապագայում, իհարկե, տնտեսական աճին կշարունակեն հատուկ նշանակություն տալ,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է Կոբախիձեն, տնտեսությունը աճում է ավելի արագ տեմպերով, քան կանխատեսել էր ԱՄՀ-ն։

«Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես բարձրացրել է մեր երկրի տնտեսական աճի կանխատեսումը։ Իհարկե, սա մեր գերակա խնդիրն է։ Վերջին հաշվով, ամեն ինչ կախված է տնտեսական զարգացման մակարդակից, այդ թվում՝ երկրի ներսում ազգային շահերի իրացումից և մեր արտաքին քաղաքականության դիրքերի ամրապնդումից։ Հետևաբար, բնական է, որ տնտեսական աճին ապագայում ևս կշարունակվի հատուկ նշանակություն տրվել», – ասաց Իրակլի Կոբախիձեն։