Իրակլի Կոբախիձե. Այսօրվա երթը, այդ թվում, արձագանք է այն բանին, որ վրաց ժողովուրդը մինչև վերջ հաստատակամորեն կանգնած կլինի մեր ավանդական արժեքների պահպանության առաջնագծում
«Այսօրվա երթը, այդ թվում, արձագանք է այն բանի, որ վրաց ժողովուրդը մինչև վերջ հաստատակամորեն կպաշտպանի մեր ավանդական արժեքները», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ Ընտանիքի սրբության և ծնողների հարգանքի օրվան նվիրված երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում։
Վարչապետի խոսքով՝ բավական ազդեցիկ ուժեր փորձում են հասարակությանը պարտադրել կեղծ գաղափարախոսություններ։
«Դրան մենք հակադարձեցինք, այդ թվում այն օրենքով, որը ընդունեցինք և որն ուղղված էր ընտանեկան արժեքների և անչափահասների շահերի պաշտպանությանը։ Այդ օրենքի վերաբերյալ կար լուրջ քննադատություն, ինչը լիովին անհասկանալի էր։ Սակայն այս դեպքում էլ հասարակությունը վեր բարձրացավ և բոլորն գիտակցեցին, թե որքան կարևոր է, նույնիսկ ճնշումների պայմաններում, պաշտպանել մեր ավանդական արժեքները։ Բնականաբար, այսօրվա երթը, այդ թվում, արձագանք է այն բանի, որ վրաց ժողովուրդը մինչև վերջ հաստատակամորեն կկանգնի մեր ավանդական արժեքների պաշտպանությանը», – ասել է վարչապետը։