Իրակլի Կոբախիձե. Այսօր մենք ունենք շատ լավ տվյալներ, մեր վարկանիշը բարձրացել է մինչև 60 տոկոս՝ կարգավիճակ ստանալուց հետո, խնդիր է դրված էլ ավելի ամրապնդել այս արդյունքը
Իրակլի Կոբախիձե. Այսօր մենք ունենք շատ լավ տվյալներ, մեր վարկանիշը բարձրացել է մինչև 60 տոկոս՝ կարգավիճակ ստանալուց հետո, խնդիր է դրված էլ ավելի ամրապնդել այս արդյունքը

Այսօր մենք ունենք շատ լավ տվյալներ, մեր վարկանիշը բարձրացել է մինչև 60 տոկոս, կարգավիճակ ստանալուց հետո մեր խնդիրն է պահպանել և էլ ավելի ամրապնդել այս արդյունքը, որն այսօր ունենք,- ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, իշխող թիմի համար առաջին խնդիրը երկրի զարգացումն է։

«Մեզ համար գերխնդիրը երկրի ու բնակչության առջեւ ծառացած խնդիրների լուծումն է, առաջնահերթ են լինելու տնտեսական, սոցիալական խնդիրները։ Կառավարությունը, խորհրդարանը, յուրաքանչյուր պետական ​​մարմին այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատելու է։ Առաջին խնդիրը պետք է լինի երկրի զարգացման մասին հոգալը»,- ասել է Կոբախիձեն։