Իրակլի Կոբախիձե - Այսօր՝ անկախության վերականգնումից 35 տարի անց, յուրաքանչյուր հայրենասեր վրացի կարող է հպարտանալ, որ Վրաստանն անկախ և ինքնիշխան է, ինչպես երբեք
Այսօր՝ անկախության վերականգնումից 35 տարի անց, յուրաքանչյուր հայրենասեր վրացի կարող է հպարտանալ, որ Վրաստանն անկախ և ինքնիշխան է, ինչպես երբեք,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Վրաստանի անկախության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
Կոբախիձեի խոսքով, հենց անկախության և ինքնիշխանության ամրապնդումն էր, որ մեր երկրին հնարավորություն տվեց, չնայած ամենադժվար մարտահրավերներին, վճռականորեն պաշտպանել իր հավատքը, պահպանել խաղաղությունը և շարունակել առաջընթացի ու զարգացման ուղին։
«35 տարի է անցել այն ժամանակվանից, երբ Վրաստանը վերականգնեց իր պետական անկախությունը։ Այդ ժամանակվանից ի վեր մենք քայլում ենք Մովսեսի 40-ամյա ճանապարհով։ Այսօր՝ անկախության վերականգնումից 35 տարի անց, յուրաքանչյուր հայրենասեր վրացի կարող է հպարտանալ, որ Վրաստանն անկախ և ինքնիշխան է, ինչպես երբեք։ Հենց անկախության և ինքնիշխանության ամրապնդումն էր, որ մեր երկրին հնարավորություն տվեց, չնայած ամենադժվարին մարտահրավերներին, ամուր պաշտպանել իր հավատքը, պահպանել խաղաղությունը և հաստատել առաջընթացի ու զարգացման անընդհատ ուղի, որը, անշուշտ, մեզ կտանի դեպի խոստացված երկիր՝ դեպի մեր բոլոր ազգային նպատակների իրականացում, դեպի միասնական և պայծառ Վրաստան։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ ձեզ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ, կեցցե՛ անկախ, ուժեղ և միասնական Վրաստանը, թող Աստված օրհնի մեր Մայր Եկեղեցին և «Մեր հայրենիքը», – ասաց վարչապետը։