Իրակլի Կոբախիձե. Այս տարի մենք պետք է ապահովենք, որ բուհերի երկու-երեք հազար շրջանավարտներ առնվազն չորս ամիս վճարովի պրակտիկա անցնեն պետական կառույցներում
Ինչպես գիտեք, անցյալ տարի խորհրդարանն օրենք է ընդունել երիտասարդներին վճարովի պրակտիկայի հնարավորություն տալու մասին։ Այս օրենքը պահանջում է արդյունավետ կիրարկում, և ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել իմ որոշման մասին, որ օրենքի կիրարկումը կսկսվի փորձնական ռեժիմով արդեն այս տարի,- այս մասին կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով, այս տարի պետական կառույցներում բուհերի երկու-երեք հազար շրջանավարտ պետք է ապահովվի քառամսյա վճարովի պրակտիկա։
«Բացի այդ, մունիցիպալիտետների և մասնավոր հատվածի հետ համագործակցության հիման վրա երիտասարդներին պետք է հնարավորություն տանք վճարովի պրակտիկա անցնել նաև մունիցիպալիտետներում և մասնավոր կառույցներում։ Խնդրում եմ կրթության նախարարին, ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով, ներկայացնել կառավարության հաջորդ նիստին մանրամասն ծրագիր, որի հիման վրա երիտասարդները, շրջանավարտները կանցնեն վճարովի պրակտիկա՝ թե՛ պետական կառույցներում, թե՛ մունիցիպալիտետներում, ինչպես նաև համագործակցության հիման վրա՝ մասնավոր հատվածում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։