Իրակլի Կոբախիձե. Առողջապահության նախարարի հետ շփման առումով բժշկական հանրության շրջանում դժգոհություն կար, ինչը ես ինքս տեսա Հանրապետական հիվանդանոցի օրինակով
«Առողջապահության նախարարի հետ շփման առումով բժշկական հանրության շրջանում դժգոհություն կար, ինչը ես ինքս տեսա Հանրապետական հիվանդանոցի օրինակով»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես լրագրողներին նշեց Կոբախիձեն, այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Զուրաբ Ազարաշվիլիի հետ։
«Ես խնդիրներ տեսա կառավարման, հաղորդակցության առումով։ Այս առնչությամբ բժշկական հանրության շրջանում դժգոհություն կար։ Ես՝ ինքս Հանրապետական հիվանդանոցի օրինակով համոզվեցի, որ նման խնդիրներ իսկապես կան։ Այս ամենի հետ կապված մենք բացարձակապես առողջ խոսակցություն ունեցանք, և դրա հիման վրա որոշում կայացվեց, որ առողջապահության նախարարը լքում է իր պաշտոնը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Զուրաբ Ազարաշվիլին այսօր հրաժարական է տվել։