Իրակլի Կոբախիձե. Արդյունավետ քաղաքականությունը, ուժեղ կառավարական թիմը և կոռուպցիայի հաղթահարումն են մեր արագ տնտեսական զարգացման պատճառը

12:39, 16.11.2026
Արդյունավետ քաղաքականությունը, ուժեղ կառավարական թիմը և կոռուպցիայի հաղթահարումն են մեր արագ տնտեսական զարգացման պատճառը, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բիզնես ասոցիացիայի «Բիզնես միջավայրը Վրաստանում, երկխոսություն կառավարության և բիզնեսի միջև» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ կոռուպցիայի արմատախիլ անելը գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև ապագայում։
«Արդյունավետ քաղաքականությունը և ուժեղ կառավարական թիմը մեր արագ տնտեսական զարգացման պատճառներից մեկն են։ Երկրորդ պատճառը կոռուպցիայի հաղթահարումն է։ Այս առումով որոշակի ժամանակահատվածում կային բավականին լուրջ մարտահրավերներ, սակայն մենք պատասխանատվություն ենք ստանձնում, որ անհրաժեշտ է շարունակել այդ պայքարը։ Բարձր մակարդակում կոռուպցիան արմատախիլ է արված, և մենք համարձակ խոսում ենք հանրության առջև։ Եթե նշեն գոնե մեկ փաստ, որը կապված կլինի կոռուպցիայի հետ՝ իշխանության բարձր, միջին կամ ցանկացած մակարդակում, մենք կունենանք անմիջական արձագանք, սակայն մեր ընդդիմախոսները մինչ օրս չեն կարողանում ներկայացնել նման փաստեր, ինչը մեզ համար լավ է, թեև ուշադրությունը թուլացնել չի կարելի։ Կոռուպցիայի արմատախիլ անելը գլխավոր առաջնահերթություններից մեկն է, և այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն նաև ապագայում», – հայտարարել է վարչապետը։

Նմանատիպ