Իրակլի Կոբախիձե. Արախամիան անընդհատ ստեր էր տարածում, երբ քո երկրում հարյուրավոր մարդիկ են մահանում, ու դու ժամանակ ես գտնում նման բաների համար, դա ցույց է տալիս քո անազնվությունը
Իրակլի Կոբախիձե. Արախամիան անընդհատ ստեր էր տարածում, երբ քո երկրում հարյուրավոր մարդիկ են մահանում, ու դու ժամանակ ես գտնում նման բաների համար, դա ցույց է տալիս քո անազնվությունը

Արախամիային չի կարելի լուրջ վերաբերվել,- լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Անդրադառնալով Դավիթ Արախամիայի հայտարարությանը, թե Վրաստանի իշխանությունն օգնում է Ռուսաստանին՝ շրջանցելու պատժամիջոցները, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլիի կապերի մասին նրա հայտարարությանը, Իրակլի Կոբախիձեն ասաց, որ Դավիթ Արախամիան այս ամբողջ ընթացքում ստեր էր տարածում։

«Պարզվեց, որ այս ամբողջ ընթացքում նա անընդհատ ստեր էր տարածում, խոսքս Արախամիայի մասին է։ Երբ քո երկրում ամեն օր հարյուրավոր մարդիկ են մահանում՝ զինվորական կամ քաղաքացիական, ու դու ժամանակ ես գտնում նման բաների համար, այդ ամենն, իհարկե, վկայում է քո անազնվության մասին, ես ուղղակիորեն կօգտագործեմ այս տերմինը։ Արախամիային ոչ մի կերպ չի կարելի լուրջ վերաբերվել»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։