Իրակլի Կոբախիձե. Առանց ընդդիմության մենք չենք կարող որևէ մեկին օմբուդսմենի պաշտոնում ընտրել, մենք մեր զգացմունքներն ունենք կոնկրետ թեկնածուների նկատմամբ, բայց իրադարձություններից առաջ չենք ընկնի

14:35, 19.10.2022

Մենք չենք կարող որեւէ մեկին ընտրել, եթե ընդդիմության կողմից աջակցություն չկա: 19 թեկնածուների առաջադրումը «Մոքալաքեեբի» կուսակցության որոշումն է, և նրանք գործում են սեփական պատասխանատվությամբ,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ խորհրդարանը ստիպված կլինի լսել բոլոր 19 թեկնածուներին։

«Տեխնիկապես դա նշանակում է ավելի շատ մարդկանց լսել, բայց թափանցիկության համար դա կարող է վատ բան չլինել: Մենք չենք կարող որևէ մեկին ընտրել առանց ընդդիմության: Մենք մեր զգացմունքներն ունենք կոնկրետ թեկնածուների նկատմամբ, բայց իրադարձություններից առաջ չենք ընկնի։ Մենք կհետևենք ընթացակարգին, որը ներառում է հարցազրույցներ թեկնածուների հետ: Քանի դեռ հարցազրույց չենք ունեցել, մենք կխուսափենք դիրքորոշվելուց»,- ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ