Իրակլի Կոբախիձե. Առաջին քսանյակը համալրված է տարբեր չափանիշներով, կարևոր էր հասարակությանը բազմազան ներկայացվածություն առաջարկել
Իրակլի Կոբախիձե. Առաջին քսանյակը համալրված է տարբեր չափանիշներով, կարևոր էր հասարակությանը բազմազան ներկայացվածություն առաջարկել

Ըստ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, ընտրական թիմը, առաջինքսանյակը համալրված է տարբեր չափանիշներով։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ կա շատ բազմազան թիմ, որտեղ կան ինչպես փորձառու քաղաքական գործիչներ, այնպես էլ նոր դեմքեր, սպորտի վաստակավոր գործիչներ, օլիմպիական չեմպիոններ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և տարբեր տարիքի մարդիկ։

«Մեզ համար կարևոր էր վրաց հասարակությանը բազմազան ներկայացվածություն առաջարկելը։ Տեսնում եք, որ մյուս քաղաքական ուժերը չեն կարողանում թարմանալ, դրա համար ռեսուրս չունեն։ Մենք ունենք դրա համար ռեսուրսներ, և, իհարկե, առավելագույնս օգտագործեցինք այս հնարավորությունը: Հպարտ եմ, որ երեկ նման դասակ անվանեցինք ու ներկայացրինք հանրությանը»,- ասաց վարչապետը։