Իրակլի Կոբախիձե. Ապաօլիգարխացման օրենքը հաջորդ շաբաթ չի ընդունվի, դեկտեմբերին կսպասենք Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի դիրքորոշմանը
Իրակլի Կոբախիձե. Ապաօլիգարխացման օրենքը հաջորդ շաբաթ չի ընդունվի, դեկտեմբերին կսպասենք Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի դիրքորոշմանը

Ապաօլիգարացման մասին օրենքը հաջորդ շաբաթ երրորդ ընթերցմամբ չի ընդունվի: Այս մասին լրագրողներին ասել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, նշված խնդրանքը հնչել է վարչապետի Բրյուսել կատարած այցի ժամանակ։

«Մենք պլանավորում էինք հաջորդ շաբաթ վերջնական, երրորդ ընթերցմամբ ընդունել ապաօլիգարխացման մասին օրենքը, բայց դուք գիտեք, որ վարչապետն այցելել է Բրյուսել, հանդիպումներ են եղել ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ Շառլ Միշելի, եվրահանձնակատարի հետ, և նման խնդրանք եղավ, որ այս օրենքն այս փուլում երրորդ ընթերցմամբ չընդունվի։ Ուստի, իհարկե, մենք հաշվի ենք առնում այս խնդրանքը, այս օրենքը չի ընդունվի հաջորդ շաբաթ, ոչ էլ կվերադառնանք դրան մինչև դեկտեմբեր»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ իշխող թիմը կսպասի ԵՄ կառույցների արտահայտած դիրքորոշմանը։

«Ամեն դեպքում, մենք կսպասենք դեկտեմբերին այս թեմայով Եվրահանձնաժողովի եւ Եվրոպական խորհրդի արտահայտած դիրքորոշմանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։