Իրակլի Կոբախիձե. Ապացուցվեց, որ «կադիրովցիների» ներկայությունը Վրաստանում սուտ էր, չես կարող նման «ֆեյքերով» պայքարել սեփական երկրիդ դեմ
Իրակլի Կոբախիձե. Ապացուցվեց, որ «կադիրովցիների» ներկայությունը Վրաստանում սուտ էր, չես կարող նման «ֆեյքերով» պայքարել սեփական երկրիդ դեմ

Փաստորեն, հաստատվեց, որ «կադիրովցիների» ներկայությունը Վրաստանում սուտ էր, սովորական «ֆեյք», հաստատվեց, Վրաստանում «կադիրովցիների» ներկայություն չի արձանագրվել, պարզ սուտ են տարածել՝ մարդկանց լուսանկարներով, ատրճանակներով, որոնք, պարզվեց, ընդհանրապես կապ չեն ունեցել այդ ժամանակաշրջանի հետ, երբ այդ մեքենաները գրանցված են եղել Վրաստանում,- այս մասին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Լրագրողի այն հարցին, թե «սոցցանցերում ֆոտո եւ վիդեո նյութեր են շրջանառվում, որ «կադիրովցիները» տեղաշարժվում են Վրաստանում, Կոբախիձեն պատասխանել է.

Կոբախիձեի խոսքով՝ հակառակորդները փորձում են «ֆեյքերով» խնդիրներ ստեղծել երկրի համար։

«Դրանք պետության դեմ ուղղված գործողություններ են, նման «ֆեյքերով» չես կարող պայքարել սեփական երկրիդ, սեփական պետության դեմ։ Դուք սուտ եք տարածում, իսկ մենք պետք է ապացույցներ ներկայացնենք, որ դա սո՞ւտ է։ Ինչ անհեթեթություն է: Սուտ մի տարածեք, հետո ապացույց խնդրեք։ «Կադիրովցիներ» չեն եղել, և ես չեմ կարող ստի համար ապացույցներ ներկայացնել: Երբ դու սուտ ես պնդում, պետք է ապացույցներ ներկայացնես, բայց ապացույցներ չես կարող ունենալ, քանի որ դա սուտ է: Ձեր ստերի ապացույցները ներկայացնելը ոչ իմ, ոչ էլ իշխանության գործն է: Ձեր գործը ստեր տարածելն է»,- ասել է Մդինարաձեն։