Իրակլի Կոբախիձե. Անթափանցիկության և եվրաինտեգրման միջև հավասարության նշան չի կարող լինել, հետո պարզվում է, որ արժեքները գլխիվայր են
«Թափանցիկության և եվրոպական ինտեգրման միջև կարող է լինել միայն հավասարության նշան: Անթափանցիկության և եվրաինտեգրման միջև հավասարության նշան չի կարող լինել, հետո պարզվում է, որ արժեքները գլխիվայր շուռ են եկել»,- Գերմանիայում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ թափանցիկությունն այլընտրանք չունի:
«Թափանցիկության և եվրոպական ինտեգրման միջև կարող է լինել միայն հավասարության նշան: Անթափանցության և եվրաինտեգրման միջև հավասարության նշան լինել չի կարող, հետո պարզվում է, որ արժեքները գլխիվայր են շուռ եկել, ինչը բնականաբար չենք պատկերացնում։ Միակ հավասարության նշանը կարող է լինել թափանցիկության և եվրոպական ինտեգրման, թափանցիկության և ժողովրդավարության միջև: Թափանցիկությունը այլընտրանք չունի»,- ասաց վարչապետը։