Իրակլի Կոբախիձե. անկախ նրանից՝ հաղթեն դեմոկրատները, թե հանրապետականները, երկու դեպքում էլ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, իրավիճակը տարածաշրջանում կհանդարտվի, և վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի
Իրակլի Կոբախիձե. անկախ նրանից՝ հաղթեն դեմոկրատները, թե հանրապետականները, երկու դեպքում էլ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, իրավիճակը տարածաշրջանում կհանդարտվի, և վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի

Անկախ նրանից, թե հաղթում են դեմոկրատները, թե հանրապետականները, երկու դեպքում էլ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, իրավիճակը տարածաշրջանում կհանդարտվի, և վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ըստ Կոբախիձեի, «հարաբերությունների վերականգնումն ապրիորի կախված չէ հանրապետականների հաղթանակից»։

«Եթե դեմոկրատները հաղթեն, պատերազմը հավանաբար կավարտվի մեկ տարուց, եթե հանրապետականները հաղթեն՝ հավանաբար կես տարուց։ Երկու դեպքում էլ պատերազմը կավարտվի, իրավիճակը տարածաշրջանում կհանդարտվի, և վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ կփոխվի։ Այսինքն՝ ապրիորի մեր լավատեսությունն ու հույսերը հիմնված չեն հանրապետականների հաղթանակի վրա։ Երկու դեպքում էլ Ուկրաինայում պատերազմը կավարտվի, իրավիճակը կհանդարտվի, և Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի առավելագույնը մեկ տարում, միգուցե և ավելի վաղ։ Նման պարագայում մենք կտեսնենք բացարձակ արդար վերաբերմունք, ոչ այն, ինչ տեսել ենք անցած երեք-չորս տարիներին, ինչը շատ տխուր էր։ Վստահ եմ, որ առավելագույնը մեկ տարում, գուցե նույնիսկ վեց ամսից, հարաբերությունները էականորեն և որակապես կվերանայվեն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։