Իրակլի Կոբախիձե. Անգլիան իսկապես ժողովրդավարության օրրանն է, այն Ջոն Լոքի երկիրն է, և նման երկրում մարդկանց առանց ապացույցների պատժելու մասին խոսելը բացարձակ ամոթալի է
Ոմանք կարծում են, որ «Շերատոնը» քաղաքակրթության օրրան է, իսկ իրականում դա այլ բան է, Անգլիան իսկապես ժողովրդավարության օրրանն է, և երբ նման երկիրն առանց որևէ պատճառաբանության խոսում է պատժամիջոցների մասին, դա բացարձակապես անհասկանալի է,- ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա գնահատմամբ՝ ամոթալի երեւույթ է, երբ Ջոն Լոքի երկրում մարդկանց պատժում են առանց ապացույցների։
«Ընդհանրապես, Անգլիան, Մեծ Բրիտանիան, մի տեսակ ժողովրդավարական քաղաքակրթության օրրան է, ժողովրդավարության օրրան։ Ոմանք կարծում են, որ «Շերատոնը» քաղաքակրթության օրրան է, իսկ իրականում դա այլ բան է: Անգլիան իսկապես ժողովրդավարության օրրանն է։ Երբ նման երկիրն առանց որևէ պատճառաբանության խոսում է պատժամիջոցների մասին, դա բացարձակապես անհասկանալի է։ Սա Ջոն Լոքի երկիրն է, և նման երկրում մարդկանց առանց ապացույցների պատժելու մասին խոսելը բացարձակ ամոթալի է»,- ասել է վարչապետը։