Իրակլի Կոբախիձե. Անցած 12 ամիսների ընթացքում երկրից արտաքսել ենք ավելի շատ անօրինական միգրանտների, քան վերջին 10 տարիների ընթացքում, այս տարվա պլանն էլ ավելի հավակնոտ է

17:14, 14.07.2026

Կոպիտ հաշվարկներով՝ անցյալ տարվա դրությամբ Վրաստանում կար շուրջ 20 000 անօրինական միգրանտ, և այս խնդրին դիմակայելու համար մենք սկսել ենք շատ ակտիվորեն պլանավորել գործընթացները, – այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, ուժեղացվել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտը։

«Անցած 12 ամիսների ընթացքում մեզ հաջողվել է Վրաստանից արտաքսել ավելի շատ անօրինական միգրանտների, քան դա տեղի է ունեցել նախորդ 10 տարիների ընթացքում։ Այս տարվա պլանն էլ ավելի հավակնոտ է. այս տարի նախատեսվում է մեր երկրից արտաքսել առնվազն 4000 անօրինական միգրանտի, ինչը, վերջնական արդյունքում, մի քանի տարվա հեռանկարում՝ մոտ չորս տարում, հնարավորություն կտա երկիրն ամբողջությամբ ազատել այս խնդրից, ինչը, բնականաբար, շատ կարևոր խնդիր է Վրաստանի համար», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ