Իրակլի Կոբախիձե. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ հետաքրքիր զրույց եմ ունեցել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկայի մասին
Իրակլի Կոբախիձե. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ հետաքրքիր զրույց եմ ունեցել Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկայի մասին

«Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների դինամիկայի մասին հետաքրքիր զրույց եմ ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ»,- այս մասին սոցցանցում գրառում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեն նշում է, որ ընդգծվել է երկկողմ գործընկերության բարելավման անհրաժեշտությունը։

«Մենք ընդգծեցինք մեր երկկողմ գործընկերությունը թարմացնելու և բարելավելու անհրաժեշտությունը՝ մեր ռազմավարական գործընկերությունից օգուտ քաղելու համար: Մենք խոսեցինք նախընտրական միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին՝ ապահովելու ազատ, անվտանգ և թափանցիկ ընտրություններ»,- նշում է Իրակլի Կոբախիձեն։

Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների գծով տեղակալ Ուզրա Զեյայի հետ։