Իրակլի Կոբախիձե. ԱՄՆ-ին ուղղված մեր խնդրանքն է ապահովել վիզաների ազատականացում մեր քաղաքացիների համար, դա կոչ է Եվրամիությանը՝ սկսել անդամակցության բանակցությունները
Իրակլի Կոբախիձե. ԱՄՆ-ին ուղղված մեր խնդրանքն է ապահովել վիզաների ազատականացում մեր քաղաքացիների համար, դա կոչ է Եվրամիությանը՝ սկսել անդամակցության բանակցությունները

«Մենք պատրաստ ենք ավելի սերտացնել Վրաստանի և Եվրամիության, Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության վարչակազմում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ըստ Կոբախիձեի՝ սա Վրաստանի կառավարության դիրքորոշումն է։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք պահանջում ենք էլ ավելի հարաբերություններ, ավելի սերտ համագործակցություն, թեև, ցավոք սրտի, կա որոշակի զուսպ դիրքորոշում, որը կարող է իր պատճառներն ունենալ, բայց դա հակավրացական տրամադրվածություն անվանել չենք կարող։ Ընդհակառակը, մենք բացարձակապես բաց քաղաքականություն ունենք։ Մենք պատրաստ ենք է՛լ ավելի սերտացնել Վրաստանի և Եվրամիության, Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։ Ինչքան շատ քայլեր արվեն մյուս կողմից, այնքան լավ։ Սա մեր տրամադրությունն ու դիրքորոշումն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Բացի այդ, ինչպես նշել է Կոբախիձեն, Վրաստանի կառավարության կոչը ԱՄՆ-ին վիզային ռեժիմի ազատականացում ապահովելն է։

«ԱՄՆ-ին ուղղված մեր խնդրանքն է՝ ապահովել վիզաների ազատականացում մեր քաղաքացիների համար։ Համոզված եմ, որ դա չի ծանրաբեռնի ԱՄՆ-ին, կստորագրի նաև ազատ առևտրի համաձայնագիր, կապահովի ուղիղ թռիչքներ Վրաստանի և Ամերիկայի միջև։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա մեր կոչն է դեկտեմբերին բացել Վրաստանի հետ բանակցությունները»,- ասել է Կոբախիձեն։