Իրակլի Կոբախիձե. Ադրբեջան կատարած իմ այցի ընթացքում մենք քննարկել ենք Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ գնացքի նշանակման հարցը, շնորհակալ եմ նախագահ Ալիևին՝ մեր երկրի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Դուբայում վրացի լրագրողներին ասաց, որ շատ կարևոր է, որ հնարավորինս շատ մարդ մեկնի Վրաստանից Ադրբեջան, իսկ Ադրբեջանից՝ Վրաստան, այդ թվում՝ մեր երկու ժողովուրդներին կապող ավանդական բարեկամության խորացման համար:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, Բաքու-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ մարդատար գնացքի նշանակումը կարևոր է, քանի որ երկու երկրների միջև կմեծանա շարժունակությունը, ինչն էլ ավելի կխորացնի մարդկանց միջև հարաբերությունները։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
«Ադրբեջան իմ այցի ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը նախագահ Ալիևի հետ, ես կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել նրան մեր երկրի հանդեպ վերաբերմունքի համար ։ Իհարկե, սկզբունքորեն կարևոր է, որ մեր երկու երկրների միջև լինի բարձր շարժունակություն, բարեկամ երկրների միջև, Վրաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ դա փոխշահավետ ազդեցություն ունի և՛ Վրաստանի, և՛ Ադրբեջանի համար։ Շատ կարևոր է, որ հնարավորինս շատ մարդ մեկնի Վրաստանից Ադրբեջան, իսկ Ադրբեջանից՝ Վրաստան, այդ թվում՝ մեր երկու ժողովուրդներին կապող ավանդական բարեկամության խորացման համար»,- ասել է վարչապետը։
Տեղեկացնենք, որ ապրիլից Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղով կգործի մարդատար գնացք։