Իրակլի Կոբախիձե. 2024 թվականին մենք ունեցել ենք դրական միգրացիոն հաշվեկշիռ, մեր խնդիրը հնարավորինս վերադարձնել հետ մեր էմիգրանտներին
2024 թվականին մենք ունեցել ենք դրական միգրացիոն հաշվեկշիռ, այսինքն՝ երկրից մեկնել է ավելի քիչ մարդ, քան վերադարձել է, մոտավորապես 850 մարդ ավելի է մուտք գործել, քան դուրս եկել, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբახիձեն կառավարության նիստում։
Վարչապետի խոսքով՝ կառավարության խնդիրն է առավելագույնս վերադարձնել էմիգրանտներին հայրենիք։
«2024 թվականին մենք ունեցել ենք դրական միգրացիոն հաշվեկշիռ, այսինքն՝ երկրից մեկնել է ավելի քիչ մարդ, քան վերադարձել է։ այդ թվում՝ կոնկրետ Վրաստանի քաղաքացիների մասով ևս ունենք դրական հաշվեկշիռ։ Մոտավորապես 850 մարդ ավելի է մուտք գործել, քան դուրս եկել։ Մեր խնդիրն է՝ հնարավորինս վերադարձնենք մեր էմիգրանտներին հայրենիք, և այդ տեսանկյունից կարևոր է տնտեսական աճի բարձր տեմպի պահպանումը։ Ինչ վերաբերում է մյուս ժողովրդագրական ցուցանիշներին, ինչպիսիք են ծնելիությունը, ամուսնալուծությունների ցուցանիշը, ապա, ցավոք, այս առումով ունենք ոչ ցանկալի իրավիճակ, և այս հարցում ևս անհրաժեշտ է ակտիվ աշխատանք», – հայտարարել է վարչապետը։