Իրակլի Կոբախիձե․ «Խոր վիշտ եմ հայտնում Բադրի Վադաչկորիայի մահվան կապակցությամբ․ նա իր բազմամյա մասնագիտական գործունեությամբ անջնջելի հետք է թողել վրացական ֆոտոլրագրության մեջ»

21:54, 14.08.2026
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խոր վիշտ է հայտնում հայտնի լուսանկարիչ Բադրի Վադաչկորիայի մահվան կապակցությամբ։
Կառավարության ղեկավարը ցավակցում է նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։
«Խոր վիշտ եմ հայտնում հայտնի լուսանկարիչ Բադրի Վադաչկորիայի մահվան կապակցությամբ։ Բադրի Վադաչկորիան իր բազմամյա մասնագիտական գործունեությամբ անջնջելի հետք է թողել վրացական ֆոտոլրագրության մեջ։ Նրա ոսպնյակում հայտնված բազմաթիվ կարևոր կադրեր կմնան որպես վրացական ֆոտոտարեգրության անբաժանելի մաս։ Ցավակցում եմ նրա ընտանիքին, հարազատներին և գործընկերներին», – նշում է վարչապետը։
Հայտնի վրացի լուսանկարիչ Բադրի Վադաչկորիան մահացել է 79 տարեկան հասակում։

Նմանատիպ