Իրակլի Կոբախիձե․ «Վրաստանի կառավարության անունից անկեղծորեն շնորհավորում եմ Նորին Սրբություն Լեո XIV-ին՝ Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ»
«Վրաստանի կառավարության անունից անկեղծորեն շնորհավորում եմ Նորին Սրբություն Լեո XIV-ին Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ», – այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանց X-ում։
Կառավարության ղեկավարը Լեո XIV-ին մաղթել է ուժ, իմաստություն և աստվածային օրհնություն՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդության սուրբ առաքելությունը կատարելու գործում։
«Վրաստանի կառավարության անունից անկեղծորեն շնորհավորում եմ Նորին Սրբություն Լեո XIV-ին՝ Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ։ Մաղթում ենք նրան ուժ, իմաստություն և աստծո օրհնություն՝ Կաթոլիկ եկեղեցու ղեկավարության սուրբ առաքելությունն իրականացնելու համար», – գրել է Կոբախիձեն։
Կաթոլիկ եկեղեցին այժմ նոր առաջնորդ ունի։ Նոր պապ է ընտրվել կարդինալ Ռոբերտ Ֆրանցիս Պրեվոստը։ Նա Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին ամերիկացի պապն է։ Պապի կարգավիճակում նա ստացել է Լեո XIV անունը։