Իրակլի Կոբախիձե․ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, և բոլորը կարող են կազմակերպել ցանկացած երթ, բայց հենց այդ ընդդիմությունն էր, ով դեմ էր թեկնածուի կարգավիճակի ստացմանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ընդդիմության կողմից Եվրոպայի օրվա կապակցությամբ ծրագրված երթի անցկացումն իրենց իրավունքն է, սակայն ընդգծել է, որ հենց այդ նույն ընդդիմությունն է ընդդիմացել Վրաստանի կողմից ԵՄ թեկնածուի կարգավիճակի ստացմանը։
«Վրաստանը ժողովրդավարություն է, կարող են անցկացնել ցանկացած երթ, բայց հենց այս ընդդիմությունն էր, որ հակադրվում էր Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալուն։ Նրանք ուղղակի քարոզչություն էին վարում դրա դեմ։ Նրանք առանց որևէ հիմնավորման բոյկոտ հայտարարեցին աշխատանքային այն խմբերին, որոնց գործունեության շնորհիվ մենք պետք է 2023 թվականին ստանայինք թեկնածուի կարգավիճակը։ Այդ պատճառով էլ մենք կասկածում ենք այս մարդկանց անկեղծությանը, բայց սա ժողովրդավարություն է, և երթ կազմակերպելը նրանց իրավունքն է», – նշել է վարչապետ Կոբախիձեն։