Իրակլի Կոբախիձե․ Այն անարդարությունը, որը տեսնում ենք մեր երկրի և ժողովրդի նկատմամբ, «Deep State»-ի մեղքով է, մենք ոչ պատժամիջոցներ կիրառեցինք, ոչ էլ կամավորներ ուղարկեցինք Ուկրաինա, և հենց դա է, որ բերեց այս անարդարությանը
Իրակլի Կոբախիձե․ Այն անարդարությունը, որը տեսնում ենք մեր երկրի և ժողովրդի նկատմամբ, «Deep State»-ի մեղքով է, մենք ոչ պատժամիջոցներ կիրառեցինք, ոչ էլ կամավորներ ուղարկեցինք Ուկրաինա, և հենց դա է, որ բերեց այս անարդարությանը

Այն անարդարությունը, որը մենք տեսնում ենք մեր երկրի և վրացի ժողովրդի նկատմամբ, «Deep State»-ի մեղքով է, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի իշխանությունները չեն կիրառել պատժամիջոցներ և մարտական կամավորներ չեն ուղարկել Ուկրաինա, ինչի հետևանքով էլ առաջացել է այդ անարդարությունը։

«Այն անարդարությունը, որը մենք տեսնում ենք մեր երկրի և վրացի ժողովրդի նկատմամբ, «Deep State»-ի մեղքով է։ Ցանկանում եմ հիշեցնել՝ ինչ ենք արել մենք 2022 թվականից սկսած. ներկայացրինք անդամակցության թեկնածուի կարգավիճակի հայտ, մեր պետական ծառայողները պատրաստեցին 5000 էջից բաղկացած փաստաթուղթ։ Առանց որևէ հիմնավորման մեզ մերժեցին թեկնածուի կարգավիճակը, և այդ անարդարությունը շարունակվեց ևս մեկուկես տարի։ Հետագայում ևս մեկ տարի այս անարդարությունն շարունակվեց՝ կրկին առանց որևէ հիմնավորման։ Մենք ոչ պատժամիջոցներ սահմանեցինք, ոչ էլ մարտական կամավորներ ուղարկեցինք, և դրան հետևեց այս անարդարությունը։ Դուք կարող եք դա համարել զուգադիպություն, սակայն դա, բնականաբար, որևէ զուգադիպություն չէր։ Անարդարությունը սկսվեց և դեռ շարունակվում է», – հայտարարել է վարչապետ Կոբախիձեն։