Իրակլի Կոաբխիձե. Մեր երկիրը կանգնած է մարտահրավերների առաջ, մենք պետք է ավարտին հասցնենք սկսված նախագծերը, էլ ավելի ամրապնդենք անվտանգության և արտաքին քաղաքական դիրքերը
Իրակլի Կոաբխիձե. Մեր երկիրը կանգնած է մարտահրավերների առաջ, մենք պետք է ավարտին հասցնենք սկսված նախագծերը, էլ ավելի ամրապնդենք անվտանգության և արտաքին քաղաքական դիրքերը

«Մեզ անհրաժեշտ է տնտեսության արագ զարգացում, խոշոր ենթակառուցվածքային նախագծերի ավարտ, անվտանգության ամրապնդում»,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով, առավելագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ կառավարության գործունեությունը հիմնված լինի շատ ամուր սկզբունքների վրա։

«Ընդհանուր առմամբ, մեր երկիրը կանգնած է մարտահրավերների առաջ։ Պետք է տնտեսության արագ զարգացում, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ավարտ, երկրի պաշտպանունակության, անվտանգության հետագա հզորացում, ինչպես նաև կրթության, առողջապահության, սոցիալական համակարգերի, մշակույթի, սպորտի, երիտասարդության նկատմամբ հոգատարություն։ Բնականաբար, անհրաժեշտ է նաև ամրապնդել մեր երկրի արտաքին քաղաքական դիրքերը։ Առավելագույն արդյունքի հասնելու համար մեր գործունեությունը, կառավարության գործունեությունը պետք է հիմնված լինի շատ ամուր սկզբունքների վրա։ Առաջին հերթին, ես կարծում եմ, որ Վրաստանի կառավարությունը պետք է օրինակ ծառայի բոլորին թափանցիկության և հաշվետվողականության առումով։ Մեր յուրաքանչյուր որոշում պետք է հնարավորինս բաց լինի քաղաքացիների համար, և մենք նույնը պահանջում ենք բոլոր պետական ​​գերատեսչություններից։ Նաև մենք պետք է մշտապես հոգ տանենք մեր կատարած աշխատանքների որակը բարելավելու համար, թերությունները նվազագույնի հասցնելու համար, պետք է ուժեղացնենք որակի վերահսկման և վերահսկման այլ համապատասխան մեխանիզմներ»,- ասաց Իրակլի Կոբախիձեն։