Իրակլի Քարսելաձեն նշում է, որ աղետի գոտու 11 առաջնահերթ վայրերում աշխատում է մոտ 105 միավոր ծանր տեխնիկա
Իրակլի Քարսելաձեն նշում է, որ աղետի գոտու 11 առաջնահերթ վայրերում աշխատում է մոտ 105 միավոր ծանր տեխնիկա

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի խոսքով, մոտ 105 միավոր ծանր տեխնիկա արդեն աշխատում է աղետի գոտու 11 առաջնահերթ վայրերում։

Նրա խոսքով, աշխատանքները շատ ինտենսիվ են ընթանում:

«Մենք ավելացրել ենք ևս մի քանի վայրեր։ Այսօրվա դրությամբ ծանր տեխնիկայով փրկարարական աշխատանքներին ներգրավված է 11 տեղամաս։ Փրկարարները որոշում են համապատասխան աշխատանքները, որոնցում ներգրավված է ծանր տեխնիկա։ 11 տեղամասերում ներգրավված է մոտ 105 միավոր ծանր տեխնիկա։ Հենց այս նախորդ ներգրավվածությունների արդյունքում վերականգնվեցին կամուրջները, կազմակերպվեց այլընտրանքային ճանապարհ, որն էլ իր հերթին հնարավորություն տվեց գնալ նոր վայրեր։ Մեզ հաջողվեց նաև ծանր տեխնիկայի միջոցով հասնել այսպես կոչված քոթեջների տարածք, առաջին հերթին ճաշարան։ Աշխատանքները շատ ինտենսիվ են ընթանում։ Փրկարարները, բանակը, ողջ ժողովուրդը, այս գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչությունները նվիրումով են աշխատում և արժանի են շնորհակալության։ Նաև ծանր տեխնիկայի օպերատորները, որոնք մեծ աշխատանք են կատարում»,- ասել է Իրակլի Քարսելաձեն։