Իրակլի Քարսելաձե. Վրաստանի և Հայաստանի սահմանին Դեբեդ գետի վրա նոր ճանապարհային կամուրջը երկու ժողովուրդների բարեկամության լավ օրինակ է
Իրակլի Քարսելաձե. Վրաստանի և Հայաստանի սահմանին Դեբեդ գետի վրա նոր ճանապարհային կամուրջը երկու ժողովուրդների բարեկամության լավ օրինակ է

Վրաստան-Հայաստան սահմանին, Դեբեդ գետի վրա գտնվող նոր ճանապարհային կամուրջը երկու ժողովուրդների բարեկամության լավ օրինակ է,- ասել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն Վրաստան-Հայաստան սահմանին, Դեբեդ գետի վրա, նոր ճանապարհային կամրջի բացման պաշտոնական արարողությունից հետո։

Նրա խոսքով, նոր կամուրջը լինելու է հիմնական անցակետը և կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։

«Նշված կամրջի նախագիծը եզակի է նաև իր իրականացման տեսանկյունից, քանի որ այն կառուցվել է երկու երկրների կողմից համատեղ, և, հետևաբար, այն լավ օրինակ է, թե ինչպես են պատմականորեն զարգանում մեր բարեկամությունն ու եղբայրությունը»,- ասել է Կարսելաձեն։

Նոր ճանապարհային կամուրջն այսօր բացել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին։