Իրակլի Քարքաշաձե - Քութայիսիի օդանավակայանում ուղեւորներին անհապաղ տարհանել են, բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են, աշխատանքներ են տարվում
Վրաստանի Օդանավակայանների միության գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքով, բոլոր համապատասխան ծառայությունները մոբիլիզացվել են, և աշխատանքներ են տարվում ինքնաթիռում պայթուցիկ նյութի հավանական առկայության ուղղությամբ։
Նրա խոսքով՝ ուղեւորներին անմիջապես տարհանել են։
«Թռիչքից մոտավորապես 5-10 րոպե անց մեր օպերատիվ ծառայությունը անձնակազմից տեղեկություն է ստացել, որ նրանք շտապ վերադառնում են Քութայիսիի միջազգային օդանավակայան, քանի որ տեղեկություն ունեին օդանավում պայթուցիկ նյութերի հավանական առկայության մասին։ Բոլոր ընթացակարգերի համաձայն՝ մոբիլիզացվել են համապատասխան ծառայություններ։ Նշված օդանավը վայրէջք է կատարել Քութայիսիի օդանավակայանում, իսկ ուղևորներին անմիջապես տարհանել են։ Օդանավակայանների շահագործման առումով մեր իրավասությունն ավարտված է, և բոլոր համապատասխան ծառայություններն արդեն մոբիլիզացված են և աշխատում։ Նշված փաստի մասին տեղեկացված են բոլոր հիմնարկները։ Լրացուցիչ ինքնաթիռը ստուգվում է, և մենք սպասում ենք արդյունքներին»,- ասել է Իրակլի Քարքաշաձեն։
Քութայիսի-Բարսելոնա չվերթը թռիչքից մի քանի րոպե անց վերադարձել է Քութայիսիի միջազգային օդանավակայան։ Օդանավակայանից հայտնել են, որ պատճառը ինքնաթիռում պայթուցիկ նյութերի հավանական առկայության մասին տեղեկություն ստանալն էր։