Իրակլի Քարքաշաձե. Քութաիսիի օդանավակայանը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով
Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելի անվան միջազգային օդանավակայանը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով,- այս մասին հայտնել է Վրաստանի օդանավակայանների միության տնօրեն Իրակլի Քարքաշաձեն։
Նրա խոսքով, վրացական օդանավակայանների միության և Քութաիսիի միջազգային օդանավակայանի թիմի օպերատիվ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել ամենակարճ ժամկետում լուծել Քութաիսիի միջազգային օդանավակայանում տարերային աղետի պատճառած վնասը։
Առատ տեղումներն ու հորդառատ անձրևները հանգեցրել են օդանավակայանի աշխատանքի դադարեցմանը։ Այս պահին Սամխարաուլիի ազգային փորձաքննության ներկայացուցիչները տեղում ուսումնասիրում են Քութաիսիի օդանավակայանում տիրող իրավիճակը։
Թռիչքները կատարվում են սովորական ռեժիմով։