Իրակլի Քադագիշվիլին հայտարարում է, որ լիազորությունների դադարեցման վերաբերյալ «Հայրենասերների դաշինքի» երեք պատգամավորի դիմումները խորհրդարանում քննարկելու են վաղը
Խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահ, Իրակլի Քադագիշվիլիի հայտարարությամբ, հանձնաժողովի վաղվա նիստում քննարկվելու է, պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Հայրենասերների դաշինքի» երեք անդամների դիմումը:
Ըստ նրա, եթե խորհրդարանը դադարեցնի նշված երեք պատգամավորների լիազորությունները, նրանց փոխարինող այլ անձինք կարող են մուտք գործել օրենսդիր մարմին: Քադագիշվիլիի խոսքով ՝ «Հայրենասերների դաշինքի» ցուցակը ամբողջությամբ չի հանվել կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
«Վաղը հանձնաժողովը կքննարկի «Հայրենասերների դաշինք»-ի անդամների դիմումների հարցը, մենք գործում ենք ըստ օրենքի, կանոնակարգի խիստ պահպանմամբ: Միևնույն ժամանակ, մենք հաշվի ենք առնում այն փաստը, որ բանակցությունների համար թողննենք հնարավորինս շատ քաղաքական դաշտ:
«Հայրենասերների դաշինքի» հետ կապված ունենք տարբերվող իրավիճակ, նրանց ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողովից ամբողջությամբ վերացված չէ: Հետևաբար նրանց իրավահաջորդները կարող են մտնել խորհրդարան: Կուսակցությունն ինքը չի կորցնում իր ներկայացուցչությունը խորհրդարանում: Վերջնաժամկետի լրանալուց առաջ հանձնաժողովը կքննարկի մյուս պատգամավորների հարցը, ովքեր նման դիմումներ են ներկայացրել, բայց մենք ցանկանում ենք հնարավորինս դաշտը բաց պահել բանակցությունների համար», – հայտարարել է Իրակլի Քադագիշվիլին: